HY

QR կոդերի անվճար առցանց գեներատոր / վեկտոր, դինամիկ, գույն/

Ընտրեք QR կոդի տիպը

Ստատիկ QR կոդը, դա երբ տվյալները ուղղակիորեն կոդավորվում են QR կոդում և չեն կարող փոփոխվել առանց նոր QR կոդի ստեղծման: QR կոդում կոդավորված տեղեկատվությունը ստանալու համար Ձեզ անհրաժեշտ չէ համացանցի հասանելիություն: (Եթե վեբ հղումը կամ էլեկտրոնային հասցեն կոդավորված են, ապա սարքը ստանում է տեղեկատվություն, թե ինչ տեսակի հղում է կոդավորված: Սակայն այդ հղումով գնալու կամ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու համար, անհրաժեշտ է միանալ համացանցին):
Դինամիկ QR կոդը դա QR կոդ է, որը միայն պարունակում է հղում դեպի բովանդակության կառավարման էջ: Մեծ հաշվով, դա ստատիկ QR կոդի տեսակ է, որն ունի հղում դեպի կայքէջ: Դինամիկ QR կոդի ապակոդավորումից արտապատկերված տվյալները կարող են փոփոխվել առանց QR կոդի փոփոխության անհրաժեշտության: Երբ դուք տեղեկատվություն ստանալու նպատակով ապակոդավորում եք այդ QR կոդը, ապա անհրաժեշտ է միանալ համացանցին:

Ստատիկ QR կոդի անվճար գեներացիա

Ծածկագրել որևէ անհրաժեշտ տեքստ QR կոդում: Տեքստը կարտապատկերվի էկրանին QR կոդի ապակոդավորման դեպքում:

500
Ծածկագրել ձեր այցեքարտը QR կոդում: Կախված QR կոդի ապակոդավորման ծրագրից, որը դուք կիրառում եք, կամ ձեր կոնտակտային տվյալները կարտապատկերվեն կամ սմարթֆոնը կառաջարկի ավելացնել այդ տեղեկատվությունը ձեր հեռախոսի հասցեագիրք:







Ծածկագրել SMS հաղորդագրությունը QR կոդում: QR կոդի ապակոդավորման ժամանակ, SMS հաղորդագրություն ուղարկող պատուհանը կբացվի նշված տեքստով և ստացողի համարով: (Կախված է կիրառվող ծրագրի ճանաչումից: Չի երաշխավորվում, որ այն կարող է աշխատել բոլոր սարքերում):


500
Ծածկագրել էլեկտրոնային հաղորդագրությունը QR կոդում: QR կոդի ապակոդավորման ժամանակ, էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկող պատուհանը կբացվի նշված տեքստով և ստացողի համարով, (Կախված է կիրառվող ծրագրի ճանաչումից: Չի երաշխավորվում, որ այն կարող է աշխատել բոլոր սարքերում):



500
QR կոդում ծածկագրել գաղտնաբառը WiFi ցանց մուտք գործելու նպատակով: Կոդի ապակոդավորման ժամանակ բացվում է ցանցային կապի բաժինը արդեն լրացված գաղտնաբառով: (Կախված է կիրառվող ծրագրի ճանաչումից: Չի երաշխավորվում, որ այն կարող է աշխատել բոլոր սարքերում):


QR կոդում ծածկագրել հղում դեպի ձեր վեբ կայք, սոցիալական ցանցի էջ, կամ նույնիսկ PayPal վճարման հղում: QR կոդի ապակոդավորման ժամանակ Ձեր սմարթֆոնը կբացի նշված վեբ հասցեն: (Կախված է կիրառվող ծրագրի ճանաչումից: Չի երաշխավորվում, որ այն կարող է աշխատել բոլոր սարքերում):

Դինամիկ QR կոդի անվճար գեներացիա

Կներեք, բայց ձեզ անհրաժեշտ է թույլտվություն՝ ավելացնելու կամ խմբագրելու տվյալներ ձեր դինամիկ QR կոդում:
Դուք կարող եք մուտք գործել օգտագործելով ձեր հաշիվը հետևյալ սոցիալական ցանցերում :
Մուտք գործել Google
Մուտք գործել Facebook
Մուտք գործել Vk
Մուտք գործել Linkedin
Բարի գալուստ, [ Դուրս գալ ]
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ամբողջ տեղեկատվությունը, որը դուք տրամադրում եք ստորև կլինի հրապարակային և մատչելի համացանցում, ուստի, խնդրում ենք չներկայացնել ձեր անձնական տվյալները:
Դուք կարող եք ստեղծել 3 դինամիկ QR կոդ անվճար: Այն մեկը, որը դուք խմբագրում եք հիմա, խնդրում ենք նկատի ունենալ
Չկա պատկերX


250

5000





QR կոդի տիպի անհատականացում

QR կոդի ծավալ: x3
Ցույց է տալիս, թե որ ֆակտորի միջոցով պետք է մեծացնել QR կոդի հիմնական պատկերը (նվազագույն հնարավոր տարբերակ): Սա կարևոր է պատկերացանց նկարների համար:
QR կոդի ավելցուկ: x1
Նշում է սխալի ուղղման մակարդակը, որը ներդրված է QR կոդի մեջ: Որքան բարձր է թիվը, այնքան մեծ է վնասված QR կոդից տեղեկատվություն ստանալու հավանականությունը, բայց նաև ավելի մեծ է QR կոդի ծավալը:
Անթափանցիկություն: 1
ֆայլի ֆորմատ:
PNG – կետային պատկեր (bitmap): Կիրառվում է սովորական իրավիճակներում:Կարող է աղավաղվել չափերի փոփոխության դեպքում:
SVG – վեկտորային պատկեր: Կարող է տեղադրվել վեբ կայքերում և ներմուծվել տարբեր վեկտորային խմբագրեր:
EPS - վեկտորային պատկեր: Կիրառվում է հրատարակչական խմբագրերի հետ աշխատելիս (այս տարբերակում, թափանցիկության պարամետրը չի մշակվում):

Ի՞նչ է QR կոդը

Որտե՞ղ և ինչպե՞ս են կիրառվում QR կոդերը Ո՞րն է արդյունավետ. դինամիկ կամ ստատիկ կոդեր

“QR” կոդ տերմինը, դա “Արագ Արձագանք” կոդի (“Quick Response”) կարճ անվանումն է: Պարզության համար, դրանք “քառակուսի շտրիխկոդեր” են, որոնք առաջին անգամ մշակվել և կիրառվել են Ճապոնիայում, ավտոմոբիլային արդյունաբերության մեջ: Օգտագործվելով, որպես օգտագործողից սմարթֆոն տեղեկատվության փոխանցման միջոց, այդ կոդերը կարող են պահել տեղեկատվության մեծ քանակություն, օրինակ՝ օրացուցային իրադարձություններ, հեռախոսահամարներ, տեքստային հաղորդագրություններ, տվյալներ արտադրանքի վերաբերյալ, էլեկտրոնային հաղորդագրություններ և այլ տեղեկություններ, որոնք կարելի է թվարկել : Դրանք գործում են որպես արդի և մեքենակայան-ընթերցման UPC շտրիխկոդեր և կարող են կիրառվել ապրանքների փաթեթավորման, բիզնես պատուհանների, գովազդային վահանակների, ցուցատախտակների, այցեքարտերի և գովազդների համար, ինչպես նաև վերահսկելու ապրանքները և բացահայտելու տվյալներ:

QR կոդը կարդալու համար, պետք է ունենալ QR-կոդ ընթերցող ծրագիր, ինչպիսիք են՝ “QR droid” ծրագիրը Android հեռախոսների համար, “RedLaser” ծրագիրը iOS և “QR code Scanner Pro” ծրագիրը Blackberry օպերացիոն համակարգերով պլանշետների կամ սմարթֆոնների համար: QR ծրագիրը ներբեռնելուց հետո սարքավորման տեսախցիկը անմիջապես ակտիվանում է: Անհրաժեշտ է QR կոդը ուղիղ գծով, անշեղորեն և անշարժ պահել սարքավորման տեսախցիկի մոտ, մինչ QR ծրագիրը կհաղորդի կարճ ազդանշան, արտապատկերելով կոդում պահվող ամբողջ տեղեկատվությունը: Որոշ ծրագրեր նաև ակտիվացնում են Վեբ-Բրաուզերներ և օգտվողներին վերահասցեագրում դեպի համապատասխան հղումը, որտեղ գտնվում է կոդում պահվող տեղեկատվությունը:

Որտե՞ղ և ինչպե՞ս են կիրառվում QR կոդերը

Կան QR կոդերի կիրառման շատ բազմաթիվ եղանակներ, սկսած ինքներդ ձեր մասին տեղեկատվության տարածումից մինչև ձեր բիզնեսի համար մարքեթինգային լուծումները ներառյալ: Ստորև ներկայացված են QR կոդերի կիրառման մի քանի եղանակներ.

Այցեքարտեր /գովազդային նյութեր

Դուք կարող եք QR կոդերը տպագրել ձեր այցեքարտի, ազդագրի և բրոշյուրի վրա, այնպես, որ դրանք կարող են հասցեագրել Ձեր կոնտակտային տվյալները սմարթֆոնի հասցեագիրք կամ արտապատկերել կայքէջը ձեր բիզնեսի վերաբերյալ մանրամասն նկարագրությամբ: Դրանք կարող են տպագրվել ցանկացած նյութի վրա և ամենուր, անհատական բրենդինգային շապիկներից սկսած մինչև գովազդային վահանակներ և օդանավեր:

Միջոցառման հրավիրատոմս

Եթե Դուք միջոցառումների պլանավորման մասնագետ եք, ապա ավելացրեք QR կոդը միջոցառման հրավիրատոմսերին, որոնք հղվում են RSVP էջ (ֆրանսերեն “répondez s’il vous plaît” թարգմանությամբ) և այդ միջոցառման GPS կոորդինատներ, այնպես, որ հնարավոր այցելուները կարող են հաստատել իրենց մասնակցությունը և նշել միջոցառման վայրը իրենց սմարթֆոնի GPS նավիգացիոն ծրագրում:

Ապրանքի փաթեթավորում/Ապրանքի վերահսկում/Հաճախորդների ակնարկներ, միանգամայն իրական ժամանակում

Դուք կարող եք ավելացնել QR կոդեր ձեր ապրանքի վերջնական փաթեթավորմանը հաճախորդներին ուղղորդելով դեպի ձեր բիզնեսի և արտադրանքների կայքէջ: Հղումը կարող է ներառել բացատրություն ապրանքի և դրա օգուտների վերաբերյալ, օգտագործողի ձեռնարկներ, հաճախորդների սպասարկման կոնտակտային տվյալներ և ընդհանուր տեղեկատվություն ընկերության մասին, այդ թվում այլ մանրամասներ:

QR կոդերի տեսակները

Գոյություն ունեն երկու հիմնական տիպի QR կոդեր՝ դինամիկ և ստատիկ:

Դինամիկ կոդերը, նաև անվանում են “կենդանի QR կոդեր”:

Այս կոդերը ստեղծելուց հետո, հնարավոր է խմբագրել դրանց հիմնական հղումը առանց միջամտելու կոդը: Ապակոդավորման ժամանակ, դինամիկ կոդը ձեզ վերահասցեագրում է սերվեր, որտեղ տվյալների բազայում պահվում են հատուկ հրահանգներ՝ ծրագրավորված փոխգործակցելու հատկապես այդ ապակոդավորման հետ: Դինամիկ կոդերը հարմար են, քանի որ դրանք ստեղծվում և կիրառվում են միանգամից, և Դուք կարող եք փոփոխություն կատարել, երբ տեղեկատվությունը ապակոդավորման արդյունքում արտապատկերվի որպես հղում (դոմեյն, վեբ), որն էլ արտապատկերում է տեղեկատվությունը:

Ստատիկ կոդեր

Ի տարբերություն դինամիկ կոդերի, ստատիկ QR կոդերը կամ պահում են տեղեկատվությունը ուղղակիորեն տեքստային ձևով կամ հասցեագրում դեպի կայքէջեր առանց երկրորդային հղումների միջոցով վերահասցեագրման: Դա նշանակում է, որ տեղեկատվությունը կամ հղումը չի կարող փոփոխվել կամ խմբագրվել (ամեն անգամ անհրաժեշտ կլինի ստեղծել նոր ստատիկ կոդ): Ստատիկ կոդերը իդեալական տարբերակ են հանդիսանում այն մարդկանց համար, որոնց անհրաժեշտ են կոդեր՝ պարունակող անփոփոխ տեղեկատվություն (օրինակ՝ տեղեկատվություն ծննդյան ամսաթվի և արյան կարգի վերաբերյալ):

Ո՞րն է արդյունավետ. դինամիկ կամ ստատիկ կոդեր

Ստատիկ կոդերը ուղղակիորեն պարունակում են օգտակար տեղեկատվություն: Դա նշանակում է, որ դուք չեք կարող հետևել և կառավարել այդ կոդերում առկա տեղեկատվությունը: Ստատիկ կոդերը կարող են լինել շատ անհարմար, քանի որ, անհրաժեշտության դեպքում դուք չեք կարող փոփոխել արտապատկերված տեղեկատվությունը առանց վերատպելու նախկինում տպագրված բոլոր նյութերը:

Դինամիկ կոդերը պարունակում են հղումներ դեպի մասնագիտացված վեբ սերվերներ, որտեղ պահվում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ տեղեկատվություն արտապատկերել տվյալ պահին կամ, որ կայքէջ է անհրաժեշտ վերահասցեագրել: Դա նշանակում է, որ դուք կարող եք վերահսկել այդ դինամիկ կոդը (հավաքել վիճակագրական տեղեկատվություն), և փոփոխել կամ խմբագրել նպատակային վեբ հղումը, առանց կոդի կառուցվածքին միջամտելու:

Այս փաստը դինամիկ կոդերը դարձնում է ունիվերսալ, այն իմաստով, որ դուք ստիպված չեք լինի վերատպել նախկին տպագրված նյութերը: Այն ամենը, որ ձեզ անհրաժեշտ է կատարել, դա ուղղակի փոխել նպատակային հղումը, որը հասանելի տարբերակ չէ ստատիկ կոդերի համար: Այն փաստը, որ դուք կարող եք վերահսկել դինամիկ կոդերի միջոցով արտապատկերված տեղեկատվությունը, նույնիսկ այն բանից հետո, որ դրանք տպագրվել են, խոսում է հօգուտ դինամիկ կոդերի ընտրության, ի համեմատ ստատիկ կոդերի, եթե դժվար կլինի փոխարինել դրանք օգտագործելուց հետո (օրինակ՝ մեծ քանակությամբ տպագրված օրինակներ, ֆիզիկապես հնարավոր չէ մուտք գործել կոդ):

Ինչ վերաբերում է ստատիկ կոդերին, դրանք ավելի լայնորեն հասանելի են անվճար հատվածներում, քանի որ դրանք չեն պարտադրում որևէ տեխնոլոգիական պահանջ, մինչդեռ դինամիկ կոդերը մեծ պահանջարկ են ներկայացնում սերվերներին, որոնց միջոցով դրանք մշակվում են: Հետևաբար, վեբ կայքերը, որոնք առաջարկում են անվճար QR կոդեր, սովորաբար առաջարկում են միայն ստատիկ QR կոդեր, իսկ դինամիկ QR կոդերը վճարովի են: